Չորեքշաբթի օրը ՄԱԿ-ում Իսրայելի պատվիրակությունը Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի ելույթի ժամանակ ցուցադրաբար լքել է գլխավոր ասամբլեայի սրահը: Հրեական պետության ներկայացուցիչնեին զայրացրել է իսլամական հանրապետության առաջնորդի արած «բարբարոս սիոնիստներ» արտահայտությունը, որոնք սպառնում են Թեհրանի անվտանգությանը:
Իրանի նախագահը հանդես է եկել ՄԱԿ անդամ երկրների ներկայացուցիչների առջև: Առաջնորդի ելույթն ուղղված էր աշխարհի վերակազմավորմանը, որը, նրա կարծիքով, պետք է ազատվի «ամբարտավանության հեգեմոնիայից»: Ահմադինեժադի ելույթը, սովորության համաձայն, ուղեկցվել է ԱՄՆ և Իսրայելի նկատմամբ խիստ հռետորությամբ:
Իրանական առաջնորդի ելույթը զայրացրել է իսրայելական պատվիրակությանը, որն էլ ցուցադրաբար լքել է նիստերի դահլիճը` նրա ելույթի ժամանակ:










































