Քեմպ-Դևիդյան համաձայնագրում ուղղումները, որը խաղաղություն է հաստատել Եգիպտոսի և Իսրայելի միջև, ներկա դրությամբ չեն իրականացվի, իսկ Կահիրեն ամեն ինչ ունի, որպեսզի Սինայի թերակղզում անվտանգություն ապահովի:
Այս մասին հայտարարել է եգիպտական կառավարության ղեկավար Յասիր Ալին:
Ալիի հայտարարությունը հաջորդել է Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսիի խորհրդականներից մեկի հայտարարություններին Եգիպտոսի և Իսրայելի միջև խաղաղ համաձայանգրի ուղղումների նախապատրաստման վերաբերյալ:
«Ներկա դրությամբ անհրաժեշտություն չկա Քեմպ-Դևիդյան համաձայնագրում ուղղումներ անցկացնելու»,- հաղորդում է եգիպտական տեղեկատվական МЕНА գործակալությունը:









































