Friday, 05 06 2026
Ռուսաստանը Ադրբեջանին առաջարկում է «պատմական միասնական հայեցակարգ» մշակել․ դա կարող է արվել միայն Հայաստանի պատմա-քաղաքակրթական ինքնության հաշվին
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները
Մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնը
Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ
Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նոր պաշտոնական կայքէջը
Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է հանձնել պետական բարձր պարգևը
Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք
23:30
Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանի համար ռազմավարական աղետ է. Ռուբիո
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
«Հեզբոլլահ»-ը կշարունակի Իսրայելի հրետակոծությունը. Քասեմ
Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել
Երևանն ու Բաքուն քննարկոմ են համատեղ բիզնես-ֆորում անցկացնելու հարցը. ակտիվ քննարկումների փուլ է
Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա
«Ուժեղ Հայաստանը» պատռեց Հայաստանի քարտեզը, ինչպես Պուտինը՝ 2022-ին

Վ.Դալլաքյանի ելույթը` ԱԺ-ում

Այսօր Ազգային ժողովում ՄԻՊ-ի պաշտոնում Կարեն Անդրեասյանի թեկնածության առնչությամբ հանդես եկավ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը:

Նա, Կարեն Անդրեասյանին հաջողություն ցանկանալով, նշեց, որ անձին չի անդրադառնա, քանի որ խորհրդարանական մեծամասնության թեկնածուն է և հասկանալի պատճառներով պետք է ընտրվի: Դալլաքյանը առանձնացրեց, որ իր համար անընդունելին այն երկու սցենարներն են, որոնք իրականացվում են հարցի քննարկման ընթացքում, և մանրամասնեց.

«Առաջին թեկնածուին դարձնել թիրախ և նրան մեղադրել Քենեդու սպանությունը կազմակերպելու մեջ, և հակառակ ծայրահեղությունը`նրան ներկայացնել փրկիչ` Անդրեյ Սախարովի դերում: Ես գնալու եմ երրորդ ճանապարհով: Խորհրդանշական և բնութագրական է, որ Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպանին Քոչարյանը ազատեց, իսկ երկրորդ պաշտպանին համարեց ամենաանհաջող կադրը: Այսպիսով, առաջինին հեռացրին, իսկ երկրորդը հեռացավ: Ստացվում է, որ Հայաստանում ամենաանպաշտպանը մարդու իրավունքների պաշտպանն է: Մեկ բառով՝ այսօր Հայաստանում մարդու իրավունքների վիճակը ողբերգական է: Եթե մեկ միլիոն հարյուր հազար մարդ մեր երկրում աղքատ է և հացի խնդիր ունի, էլ ինչի՞ մասին է խոսքը»:

Վիկտոր Դալլաքյանի դիտարկմամբ, այսօր ամենաքննարկվող հարցը հետևյալն է. «Հայաստանում կարող է լինել քաղաքական մշակույթ կամ նախադեպ, որ մեծամասնությունը առաջադրման հարցը զիջի ընդդիմությանը: Սա միանգամայն ընկալելի մոտեցում կարող էր լինել, բայց ցավոք, Հայաստանում դա կարող է լինել, օրինակ, 3011 թվականին: Նորանկախ Հայաստանի խորհրդարանական պրակտիկայում եղել է ընդամենը մեկ դեպք 1999 թվականին, երբ «Միասնություն» դաշինքը, Կարեն Դեմիրճյանի և Վազգեն Սարգսյանի ղեկավարությամբ լինելով մեծամասնություն, ԱԺ մշտական հանձնաժողովում որոշ տեղեր զիջեց ընդդիմադիր կոմկուսին և ԱԺՄ-ին, իսկ կառավարության մակարդակով՝ 1992 թվականին, երբ ռազմաճակատում ձախողումներ կային, ընդդիմությունը հանրահավաքներ էր անում, և ընդդիմության ղեկավարներից մեկը` ԱԺՄ առաջնորդ Վազգեն Մանուկյանը, նշանակվեց պետնախարար, իսկ մեկ ամիս հետո՝ պաշտպանության նախարար:

Ցավոք, մեր նորանկախ պատմության մեջ իշխանություն-ընդդիմություն բնական փոխհարաբերություններ չեն ձևավորվել, իշխանությունը իշխանությունը պահում է հարստանալու և ընդդիմությանը ոչնչացնելու համար, իսկ ընդդիմությունը իշխանության գալը համարում է իշխանությանը ոչնչացնելու և հարստանալու գործիք: Ինքնահռչակման այս սխեման Հայաստանին տանում է ոչ մի տեղ»:

Դալլաքյանը նշեց նաև, թե քաղաքական փայլն ու թշվառությունը արտահայտվում են նրանում, որ ժողովուրդը չի կողմնորոշվում, թե ում վստահի, և գործում է տասը տարվա սինդրոմով:

1988 թվականին ասում էին՝ Կարեն Դեմիրճյան, հեռացի՛ր, իսկ 1998-ին՝ Դեմիրճյան, վերադարձի՛ր: 1998 թվականին նույն բանը Լևոն Տեր-Պետրոսյանի հետ կատարվեց, իսկ 2008 թվականից արդեն ժողովուրդը պահանջում է նրա վերադարձը: Գուցե բոլորը պետք է հիշեն Նապոլեոնի հետ կատարվածը:

1804 թվականին Նապոլեոնը հռչակվեց կայսր։ Երբ Փարիզի փողոցները լցված էին ժողովրդով, որոնք ողջունում էին կայսրին, նա կառքի մեջ նստած էր իր եղբոր կողքին, ժողովուրդը ծաղիկներ էր նետում նրանց վրա, և Նապոլեոնը շուռ եկավ ու ասաց եղբորը.

«Ժողովուրդը մեծ ոգևորությամբ է ինձ ողջունում, բայց ժողովուրդը նույն ոգևորությունը կապրի, երբ մի օր ինձ տանեն կառափնարան»»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում