Եգիպտոսը հանդես է գալիս Սիրիայի ճգնաժամը կարգավորելու համար ուժ կիրառելու դեմ, հայտարարել է Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսին` ՄԱԿ-ի տրիբունայից, հաղորդում է Ria Novosti-ն:
Եգիպտոսը մտադիր է տարածաշրջանային և միջազգային շրջանակներում սատարել Սիրիայում աղետը կանխելու ջանքերը, որոնք «բացառում են օտարերկյա ռազմական միջամտության սպառնալիքը»:
«Մենք դրա դեմ ենք հանդես գալիս»,- ընդգծել է նա:










































