Լիբիայի նոր իշխանությունները հրահանգել են 10 օրվա ընթացքում գտնել Օմրան Շաաբանին սպանողին, հաղորդում է Svoboda ռադիոկայանը: Օմրան Շաբանը այն մարդն է, ով անցած տարի օգնել է ձերբակալել երկրի բռնապետ Մուամար Քադաֆիին, ով փորձում էր փախչել:
Շաաբանը, ում այս տարվա հուլիսիսն առևանգել էին հավանաբար Քադաֆիի կողմնակիցները, անցած շաբաթ բանակցություններից հետո ազատ էր արձակվել` ողնաշարի վրա հրազենային վնասվածք ունենալով և տանաջանքներից հետո մահացել է երեքշաբթի օրը Փարիզի հիվանդանոցում:
Իբր հենց օմրան Շաբան է լիբիացի ապստամբներին պատմել, որ Քադաֆին Սիրտ քաղաքի մոտ դրենաժային խողովակի մեջ է թաքնվում, որից հետո լիբիական նախկին բռնապետը ձերբակալվել է, ապա տանջանքներից հետո`սպանվել:








































