ՄԱԿ-ի շրջանակներից դուրս Սիրիայի իրավիճակին միջամտելու կոչերը չեն նախատեսում ուժի գործադրում այդ երկրում գոյություն ունեցող ռեժիմի տապալման համար: Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Արաբական երկրների լիգայի գլխավոր քարտուղար Նաբիլ Ալ-Արաբին:
Նախօրեին Կատարի էմիրը ՄԱԿ-ի ամբիոնից առաջարկել է արաբական երկրներին միջամտել Սիրիայում տիրող իրավիճակին, քանի որ ԱԽ-ն չի կարողացել մշակել արդյունավետ դիրքորոշում հակամարտության կարգավորման համար:
Նախատեսվում է, որ համագումարի անդամները կհամաձայնեցնեն Խորհրդի նախագահի առաջարկը Սիրիայի հակամարտության կարգավորման վերաբերյալ:
Ալ-Արաբիի խոսքերով` բոլորը հասկանում են, որ Սիրիայում ցանկացած պատերազմ կհանգեցնի հազարավոր զոհերի:








































