Միլանի «Ինտեր»-ի ղեկավարությունը ցանկանում է 2013 թվականի ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ համալրել թիմի հարձակման գիծը:
Թիմի ղեկավարները հետաքրքրվում են Բիլբաոյի «Ատլետիկ»-ի հարձակվող Ֆերնանդո Լյորենտեի, ինչպես նաև «Մանչեսթեր Սիթի»-ում հանդես եկող Մարիո Բալոտելիի ծառայություններով: Բալոտելին հայտարարել է, որ իրեն չի գոհացնում անգլիական ակումբում իր ներկայիս կարգավիճակը և ցանկանում է վերադառնա «Ինտեր»:
«Ինտեր»-ի կազմում 22-ամյա Բալոտելին հանդես է եկել 2006-2011թթ: Ֆոևտբոլիստի՝ «Մանչեսթեր Սիթի»-ի հետ ստորագրած պայմանագիրը գործում է մինչև 2015 թվականը:








































