ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի` Հայաստանի սոցիալական ներդրումների ծրագրի ղեկավար Իվան Դրաբեկին:
Կողմերը քննարկել են Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի երրորդ ծրագրի երրորդ լրացուցիչ բաղադրիչի ընթացքին վերաբերող հարցեր, անդրադարձել են ծրագրի շարունակության հնարավորություններին:
ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ Ի. Դրաբեկը փոխվարչապետին տեղեկացրել է Երևանում հոկտեմբերի վերջին կայանալիք խորհրդաժողովի մասին, որը նվիրված է Հայաստանում և Մոլդովայում ՀԲ սոցիալական ներդրումների ծրագրի զարգացման հեռանկարներին և հրավիրել մասնակցել միջոցառմանը: