Friday, 05 06 2026
Ռուսաստանը Ադրբեջանին առաջարկում է «պատմական միասնական հայեցակարգ» մշակել․ դա կարող է արվել միայն Հայաստանի պատմա-քաղաքակրթական ինքնության հաշվին
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները
Մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնը
Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ
Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նոր պաշտոնական կայքէջը
Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է հանձնել պետական բարձր պարգևը
Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք
23:30
Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանի համար ռազմավարական աղետ է. Ռուբիո
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
«Հեզբոլլահ»-ը կշարունակի Իսրայելի հրետակոծությունը. Քասեմ
Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել
Երևանն ու Բաքուն քննարկոմ են համատեղ բիզնես-ֆորում անցկացնելու հարցը. ակտիվ քննարկումների փուլ է
Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա
«Ուժեղ Հայաստանը» պատռեց Հայաստանի քարտեզը, ինչպես Պուտինը՝ 2022-ին

Ադրբեջանում կոռուպցիոն սկանդալ է բռնկվել (տեսանյութ)

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում երեկ քաղաքական ռումբ է պայթել, երբ ինտերնետում հայտնվել է մի տեսանյութ, որում Միջազգային համալսարանի նախկին ռեկտոր Էլշադ Աբդուլաևը սակարկում է մի կնոջ հետ, ով նման է իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության (ԵԱԿ) պատգամավոր Գյուլյար Ահմեդովային:

Խոսքը դրամական կաշառքի մասին է, որը ռեկտորը պետք է վճարի պատգամավոր ընտրվելու համար: Տեսանյութում երևում է, որ այդ հանդիպմանը ներկա է նաև Սևա անունով մի կին, ով բանակցությունների ժամանակ կատարում էր միջնորդի դեր՝ պայմանավորվելով գնի շուրջ: Էլշադ Աբդուլաևը համաձայնում է վճարել 500.000 (չի նշվում մանաթ, թե դոլար), սակայն նրան հայտնում են, որ նա այդքան էլ դեռ պետք է վճարի:

Ռեկտորը, սակայն, առարկում է՝ պնդելով, որ իրենք պայմանավորվել են 500.000-ի շուրջ, որ ինքն արդեն իսկ վճարել է այդ գումարը: Նա հավելում է, որ պատրաստ է վճարել ևս 500.000, եթե իրեն ընտրեն խորհրդարանական հանձնաժողովի նախագահ: Սակայն կինը նրան պատասխանում է, որ այդ պաշտոնը զբաղեցնում է Ալի Հուսեյնովը, և ոչ ոք չի փոխի նրան:

Ահմեդովան իր զարմանքն է արտահայտել, որ ռեկտորը դեռ սակարկում է իր հետ, և դա այն դեպքում, երբ ինքը համարձակվել է փոխել Իլհամ Ալիևի կազմած ցանկը և ռեկտորին խցկել դրանում:

Գյուլյար Ահմեդովայի ներկայացուցիչները մեկնաբանել են այդ տեսանյութը՝ հայտարարելով, որ այդ խոսակցությունը տեղի է ունեցել 2005 թվականին, սակայն այնտեղ խոսքը Միջազգային համալսարանի խաբված ուսանողների փողերի մասին է, և Ահմեդովան պահանջել է վերադարձնել դրանք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում