Երեկ` ՀԱԿ-ի կազմակերպած հանրահավաքի ժամանակ, 17:30 սահմաններում, ոստիկանները ուժով ոստիկանական մեքենա են նստեցրել 7 ցուցարարների և տարել Ոստիկանության` Կենտրոնի բաժանմունք:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն` այնտեղ ցուցարարներին դաժան ծեծի են ենթարկել և սպառնացել, որ քրեական գործ է հարուցվելու նրանց դեմ:
«Առաջին լրատվականը» ոստիկանությունից փորձեց ճշտել դեպքի մանրամասները, սակայն ոստիկանները հերքեցին կատարվածը. հանրահավաքի ժամանակ ցուցարարներ չեն տարվել ոստինական բաժանմունք: