«Բարսելոնա»-ի նախագահ Սանդրո Ռոսելը հայտնել է, որ ակումբը մտադիր է կիսապաշտպան Չավի Էրնանդեսին առաջարկել իր պրոֆեսիոնալ կարիերան ավարտել «կապտանռնագույներ»-ի կազմում: Այս մասին տեղեկացնում են իսպանական լրատվամիջոցները:
Ռոսելը նշել է, որ Իսպանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը մեծ նշանակություն ունի «Բարսելոնա»-ի համար:
«Կանենք հնարավորը, որպեսզի Չավին կարիերան ավարտի «Բարսելոնա»-ում: Կարծում եմ` մեր ցանկությունը լիովին համընկնում է ֆուտբոլիստի տեսակետի հետ: Չավին պատմական նշանակություն ունի ակումբի համար: Նա կշարունակի ռեկորդներ սահմանել թիմում»,- ասել է Ռոսելը:








































