Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի ՆԳՆ-ն այսօր տարածել է ընդդիմադիր «Վրացական երազանք» կոալիցիայի առաջնորդներից, նախկինում անվանի ֆուտբոլիստ Կախա Կալաձեին վարկաբեկող աուդիոձայնագրություններ: Դրանցում Կալաձեն հաստատում է, որ եվրոպական երկրներից մեկում հանդիպել է ութ «օրենքով գողերի» հետ:
Հանցավոր աշխարհի ներկայացուցիչների հետ Կալաձեի ու կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի հանդիպումների մասին տեղեկատվությունը տարածվել էր ավելի վաղ, սակայն այն ժամանակ նրանք հերքել էին «օրենքով գողերի» հետ կապեր ու հանդիպումներ ունենալը:










































