Եվրոպայի Հայերի համագումարի (ԵՀՀ) նախագահ Կարո Հակոբյանը նամակ է հղել Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցին: Նամակում մասնավորապես ասվում է. «Հարգելի պրն.Մարտին Շուլցին,Մեծարգո Տիար,
Ձերդ վսեմության հայտարարությունը՝ Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ, որ հնչեցրել եք Եվրամիության (ԵՄ-ի) հարցերով թուրք պետնախարար Էգեմեն Բաղըշի հետ հանդիպման ժամանակ, գոհունակություն պատճառեց նույն ցեղասպանության հետևանքով իր պատմական հայրենիքից զրկված և աշխարհով մեկ սփռված հայությանը ինչի առիթով մեր խորազգաց շնոհակալություններն ենք ուղղում Ձեզ:
Ուզում ենք շեշտել, որ դուք Եվրոպական ընտանիքի մեջ Թուրքիայի ինտեգրումը պայմանավորելով Հայոց Ցեղասպանության ընդունմամբ, ոչ միայն հարգել եք համաեվրոպական արժեքները, այլ Ձեր հայտարարությամբ շեշտել եք ընդհանուր մարդկային արժեքների գերակայությունը, ազատություն և դեմոկրատիան: Մի բան որ այսօր էլ ցավոք դեռևս ոտնահարվում է Օսմանյան կայսրության վերականգման մարմանջով տարված Թուրքիայի կողմից:
Ակնկալելով որ համաեվրոպական կառույցները, թեկուզ հապաղած, հայության դեմ իրագործված զարհուրելի եղեռնի և հայրենազրկության նկատմամբ կստանձնեն իրենց պատմական պատասխանատվությունը և, որ հայության հետ կվերադարձվեն իրենց կորցրած հայրենիքը համաձայն 1920 թվականի օգոստոսին ՍԵՎՐ-ում կնքված միջազգային դաշնագրի:
Կրկին անգամ Եվրոպայի Հայերի Համագումարի անունից շնորհակալություն ենք հայտնում Ձեզ»:








































