«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին Անգլիայի Պրեմիեր Լիգայի Գավաթի խաղարկության շրջանակներում «Ասթոն Վիլա»-ի հետ հանդիպմանը պարտություն կրելուց հետո հայտնել է «առյուծներ»-ի գլխավոր մարզիչ Պոլ Լամբերտի հետ խաղի ընթացքում տեղի ունեցած միջադեպի մասին:
«Ես հոգնել եմ նման մասնագետներից: Անձամբ Լամբերտին ոչինչ չեմ ասել: Կարծում եմ, որոշ մարզիչներ պետք է լռեն: Ընդամենը հարցրել եմ մրցավարին, թե արդյոք կա՞ր դեղին քարտի կարիք տվյալ իրավիճակում:
Խոսել եմ հանգիստ, իսկ Լամբերտը հարձակում գործեց ինձ վրա»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում են անգլիական լրատվամիջոցները:




































