Կատալոնական «Բարսելոնա»-ի և Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Անդրես Ինյեստան, որը Վրաստանի հավաքականի դեմ խաղում վնասվածք էր ստացել, արդեն ապաքինվել է ու կարող է մասնակցել թիմի առաջիկա խաղին:
Նշենք, որ առաջիկա խաղում «Բարսելոնա»-ի մրցակիցը «Սևիլիան» է լինելու:
Այսօրվա մարզմանը Ինյեստան թիմի հետ է եղել: Ամենայն հավանականությամբ, նա խաղադաշտ դուրս կգա մեկնարկային կազմում:
Նշենք, որ անհատական ծրագրով է մարզվում Ադրիանոն, որը «Գրանադա»-ի դեմ խաղում վնասվածք է ստացել:











































