Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ՄԱԿ-ին առաջարկել է ընդարձակել Անվտանգության Խորհրդի կազմը և կազմի մեջ ընդգրկել Աֆրիկայի երկրներից մեկին:
«Խորհուրդն ավելի լավ պետք է արտացոլի այսօրվա աշխարհի հավասարակշռությունը: Այդ պատճառով Ֆրանսիան պաշտպանում է ընդլայնման հայցը` ուղղված Գերմանիային, Ճապոնիային, Հնդկաստանին և Բրազիլիային»,- ասել է Օլանդը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի նիստի ժամանակ:
Նա հայտարարել է, որ Ֆրանսիան ևս կողմ է Աֆրիկայի երկրներից մեկի ներկայությանը՝ մշտական ներկայացուցիչների թվում:
Նախագահը չի մանրամասնել, թե կոնկրետ որ աֆրիկյան պետությունը կարող է դառնալ ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամ:









































