Հայտնի Հոլիվուդյան դերասանուհի Սոֆիա Վերգարան «կաթվածահար» է եղել «Էմմի» մրցանակաբաշխության ժամանակ: Պարզվում է նա այնքան նեղ զգեստ է ընտրել կարմիր գորգի համար, որ այն քանդվել է հենց դերասանուհու հագին՝ գոտկատեղի ներքևի հատվածում:
Այս մրցանակաբաշխությունը ամենահեղինակավորներից է ԱՄՆ-ում, դրանից կարևոր կարող է լինել միայն Օսկարը, այդ պատճառով այս իրադարձությանը հոլիվուդյան աստղերը ամենայն լրջությամբ են վերաբերվում և կարմիր գորգի վրա հայտնվում են անթերի տեսքով: Քանի որ նրանց դիմավորում են հարյուրավոր լուսանկարիչներ:
Այդ պատճառով կարելի է հասկանալ դերասանուհու վիճակը, երբ նա հայտնաբերել է, որ իր չքնաղ զգեստը պատռվել է ամենահետաքրքիր վայրում: Բանն այն է, որ զգեստը չափազանց նեղ է եղել:
Սոֆիան հենց այդ պահին դիմել է սպասարկող անձնակազմին և նրա զգեստը կարել են: Մրցանակը ստանալու պահին նա հիանալի տեսք է ունեցել:









































