Թենիսի աշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը նոյեմբերի 17-ին ցուցահանդես-հանդիպում կանցկացնի «Ռոլան Գերոս»-ի եռակի հաղթող, ATP աղյուսակի նախկին առաջատար բրազիլացի Գուստավո Կուերտենի հետ: Խաղը տեղի կունենա Ռիո դե Ժանեյրոյում: Տոմսերի արժեքը կլինի 100-250 դոլար:
«Կուերտենն անմեկնելի թենիսիստ է ու մեծ մարդ: Երբ ես նոր էի սկսում ելույթներս, նա ATP աղյուսակի ամենախարիզմատիկներից էր: Հպարտ եմ, որ նրա ընկերն եմ: Քննարկում էինք Բրազիլիայում խաղալը: Ուրախ եմ, որ ամեն ինչ լավ ստացվեց»,- բրազիլական մամուլի փոխանցմամբ՝ ասել է Ջոկովիչը:






































