Sunday, 28 06 2026
16:15
ԱՄՆ ավիահարվածները ՄԱԿ-ի կանոնադրության խախտում են. Իրանի ԱԳՆ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:45
Politico. Իսրայելը կորցրել է ԱՄՆ-ի «հատուկ դաշնակցի» կարգավիճակը
Էապես աճել են կենսաթոշակների չափերը, ներդրվել նոր աջակցության մեխանիզմներ. առանցքային փաստերը՝ գրաֆիկական պատկերներում
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Հայաստան
Լուկաշենկոն Պուտինի «կցորդը» չէ
Հայաստանում ընտրական գործընթացին Արևմուտքի միջամտությունը աննախադեպ է․ Մեդվեդև
14:30
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
Իսրայելի կառավարությունը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
Ներկայացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
ՊԵԿ պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
12:45
Հնարավոր է այլևս չկարողանանք ցուցաբերել զսպվածություն․ Թրամփ
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
12:15
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնի և Քուվեյթի ամերիկյան օբյեկտներին
Ավտովթար՝ Գեղարքունիքում. 9 վիրավորից 2-ն անչափահաս են
11:45
ԱՄՆ ուժերը կրկին հարվածել են իրանական թիրախներին
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
Աջակցում եմ Ցեղասպանության ճանաչման նախագծին․ Նեթանյահու
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Իսրայելում ավանդաբար հիշում են Հայոց ցեղասպանությունը, երբ Թուրքիայի հետ հերթական լարումն է լինում
Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել տարածումը
ԵՄ-ն լուրջ է տրամադրված՝ Հայաստանին ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու հարցում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ մարտավարությունը ծանր հետևանք է ունենալու նաև իրենց համար. նախկինին վերադարձ չի կարող լինել
Մարսի արբանյակների ծագման գաղտնիքը՝ Ճապոնիայի նոր առաքելության թիրախում
09:30
Դանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի տեքստիլ արտադրության խոշոր կենտրոն

Ես վախենում եմ. Blog

Հրապարակախոս Մարինե Պետրոսյանը Ej էլեկտրոնային պարբերականի (ejournal.am) իր բլոգում գրել է.

Մի երկու օր առաջ համացանցում տեսա Գելափի էս տարվա մի հարցման արդյունքներ, որոնց թողած սարսափելի տպավորությունը արդեն քանի օր ա չի մեղմանում, ընդհակառակը` ինչքան մտածում եմ, էնքան ավելի եմ վատանում: Հարցումը վերաբերում ա աթեիստ կամ հավատացյալ լինելուն: Հարցման արդյունքները ամփոփված են երկու վերին-տասնյակներով: Առաջինը` ամենաաթեիստ բնակչություն ունեցող երկրների տասնյակ, երկրորդը` ամենահավատացյալ բնակչությունն ունեցող երկրների տասնյակ: Որտե՞ղ ա Հայաստանը ձեր կարծիքով: Գուցեև գուշակեցիք` երկրորդ տասնյակում: Բայց տեղը, եթե իհարկե հարցման արդյունքներին ծանոթ չեք, դժվար գուշակեք: Հայաստանը երրորդն ա` Գանայից ու Նիգերիայից հետո:

Հայաստանցիների 92 տոկոսը, հարցման արդյունքներով, իրան համարել ա հավատացյալ: Իրանց համոզված աթեիստ համարողները կազմում են 2 տոկոս (կարելի ա մխիթարվել` Գանայում աթեիստները 0 տոկոս են, մենք առաջ ենք):

Ի՞նչ ա սա նշանակում:

Դուք հո իսկականից չե՞ք հավատում, թե իրանց հավատացյալ անվանած էդ 92 տոկոս հայաստանցիները իսկապես հավատացյալ են: Էդ 92 տոկոսի մեջ հավատացյալ լինեն, շատ շատ, մի երկու տոկոսը: Հո ուրիշ երկիր չի, մեր ապրած երկիրն ա չէ՞, եթե երկու տոկոսից զգալի ավել լինեին` պետք ա զգացած լինեինք որ կան, որ երկու տոկոսից ավել են:

Բա ովքե՞ր են էն 90 տոկոսը:

Էն 90 տոկոսը նրանք են, որ ոչ աթեիստ լինելու քաջությունն ունեն, ոչ հավատացյալ լինելու հետևողականությունը: Էն 90 տոկոսը կեղծավորներն են:

Իմ աչքի առաջ Հայաստանում լիքը սարսափելի բաներ էին եղել` ես ոչ մի անգամ չէր եղել որ վախենամ: Բայց էս հարցման արդյունքներին նայելով` ես վախենում եմ:

90 տոկոս կեղծավորների հետ ի՞նչ ա հնարավոր անել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում