Thursday, 16 05 2024
Հայաստանը կարևորում է գիտության, տեխնոլոգիաների և նորարարության դերը
Խարան կդրվի ԵՄ-ից ֆինանսավորվող կազմակերպությունների վրա. «ռուսական օրենքի» ականները
Սպասվում են տեղումներ
Սա Մոսկվայի երկրորդ պլանն է Արցախը դատարկելուց հետո
Լուծում՝ երկու քայլից. «Հրապարակ»
ՔՊ-ականները ուշի-ուշով հետևում են Բագրատ Սրբազանի խոսքին և քայլին. Փաշինյանի հետ շփումները դարձել են օնլայն. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Էրատոյի անդամը՝ կասկածյալ. «Հրապարակ»
Գեներալի կոչում՝ հակաիշխանական ցույցերը վայրագորեն ցրելու դիմաց. «Հրապարակ»
Էրդողանի իրարանցումը Անկարայում եւ կրակոց Սլովակիայում
Այս պահին զորքերը տեղում են. ժողովո՛րդ, դուք այլևս գործոն եք. Գալստանյան
Չարագուշակ հայտարարություն Մոսկվայից. պատերազմի սպառնալիքն ուժի մեջ է
Վովա Գասպարյանին և Լևոն Երանոսյանին սպառնում է 11 և 8 տարվա ազատազրկում
ՌԴ ՊՆ կադրերի վարչության պետին կաշառելու գործով ձերբակալվել է Լյովա Մարտիրոսյանը
Այդ տարածքները ՀՀ-ում են, փոփոխությունը պետք է տեղի ունենա հանրաքվեով. Գալստանյան
Մոսկվան հրավիրում է Թեհրանին «Զանգեզուրի միջանցք»
Ծանոթ կնոջը բռնաբարել է տունը պայթեցնելու սպառնալիքով
Կաշառքով ցուցարար հավաքագրող է ձերբակալվել
ՀՀ եւ Ադրբեջանի միջեւ ոչ թե նոր սահման է ստեղծվում, այլ վերարտադրվում է ԽՍՀՄ փլուզման պահին դե յուրե գոյություն ունեցած սահմանը. Վարչապետի աշխատակազմ
Մեղրիի համայնքապետ Բագրատ Զաքարյանը հրաժարական է տվել
ՀՀ ԶՈւ-ում նման գեներալ-լեյտենանտ երբևէ չի եղել․ ՊՆ
«Մայրաքաղաքի համար առանձնակի կարևորություն ունեցող իրադարձություն է»․ Տիգրան Ավինյան
«Հունիսի 1-ի ժամկետ հաստատված չէ»․ ԱԳՆ-ն՝ Վրաստան այցելողների առողջության պարտադիր ապահովագրության ներդրման մասին
Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Աղավնավանք բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Էրդողանի «նոր բեմադրությունը»
Երիտասարդները դեմ են «Վրացական երազանքին». ընդդիմությունը իշխանությունից շանս է ստացել
Ինչու երեք սահմանաքար չի դրվել․ կամուրջը տրվում է Ադրբեջանին, իսկ այլընտրանք չի կառուցվել
21:50
Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը քվեարկել է Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա օրինագիծը գործադիրին փոխանցելու օգտին
Ռուսաստանը, ի տարբերություն Զախարովայի, առաջվանը չէ
ՀՀ և Վրաստանի ԱԳՆ-ները համատեղ մամուլի հաղորդագրություն են հրապարակել անցկացրած քաղխորհրդակցությունների վերաբերյալ

Փաշինյանի հարցադրումները ազդակ են. քննարկումներն այլ հարթություն են տեղափոխվում

Այսօր «2011թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության կապակցությամբ հրավիրված Ազգային ժողովի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը բավականին բուռն ընթացավ:

Մարզպետներին վրդովեցնում էին ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցադրումները, ում չէին գոհացնում մարզպետների խորհրդային կոմունիստների ոճով արված հայտարարությունները «փայլուն» կատարողականների վերաբերյալ, և նա առավել մանրամասն, կոնկրետ օրինակների մասին էր հարցնում:

ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում չհամաձայնեց, որ մարզպետները սկզբում վրդովվել էին պատգամավորի հարցադրումներից. «Ես չեմ կածում, որ վրդովվեցին, միգուցե նման տպավորություն կար: Ավելի շուտ, ըստ երևույթին, հաշվետվության բովանդակության իրենց պատկերացրածի և հարցադրումների տարբերություն կար: Սա, փաստորեն, ԱԺ կողմից արդեն հաստատված բյուջեի կատարվող ծախսերի հաշվետվություն էր:

Շատ հարցերի հիմքում կարծես հնչում էր պահանջ կամ խնդրանք, առաջարկություն ծրագրերի նպատակայնության մասին, ինչը մի քիչ այլ թեմա է, և բյուջեն հաստատելուց պետք է խոսվեր:

Անսպասելիություն կար, վերջում արդեն տրամաբանությամբ գնում էր: Հետո հարց տալու և հարցին պատասխանելու տարբերություն կա: Եթե հարց եք տալիս, կարող եք ամեն հարց տալ՝ ձեր կարծիքով, ստատիստիկ այս ցուցանիշները կարևոր են, բայց նման կարևոր ցուցանիշները հարյուրավոր են, և մարզպետները չեն կարող բոլորը սերտած իմանալ: Այլ բան է, որ դրանց մասին, որպես երևույթ, պետք է տիրապետեն, և վստահ եմ, որ բոլորը տիրապետում են դպրոցների առաջին դասարանցիների քանակի վերաբերյալ տվյալներին: Սա համենայնդեպս ազդակ էր՝ հետագայում քննարկումներն այլ հարթության վրա տեղափոխելու»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում