Միջազգային վարկանիշային Standard and Poor’s գործակալությունն այսօր վերանայել է եվրոգոտում տնտեսության աճի իր կանխատեսումը դեպի նվազում:
Այսպես, համաձայն հրապարակված հաշվետվության՝ տարեվերջին ռեցեսիան Եվրոպայի արժութատնտեսական միությունում կհասնի 0,8 տոկոսի, իսկ 2013թ. ԵՄ առաջատար երկրների տնտեսությունները կհայտնվեն ստագնացիայի վիճակում:
Նախորդ՝ հուլիսի կանխատեսման մեջ նշվում էր, որ եվրոգոտու 17 երկրների ՀՆԱ-ն այս տարվա արդյունքներով կրճատվել է 0,6 տոկոսով: Այդուհանդերձ, ըստ գործակալության տվյալների, այն պետք է աճի 0,4 տոկոսով:
«Ավելի շատ լարված վիճակ կլինի Իտալիայում»,- ընդգծել է Standard and Poor’s-ի վերլուծաբանը: Տարեվերջին ռեցեսիան իտալական տնտեսությունում կհասնի 2,4 տոկոսի, իսկ 2013-ին՝ Իտալիայի ՀՆԱ-ն կնվազի 0,6 տոկոսով:
Ինչ վերաբերում է Իսպանիային, ապա այնտեղ տնտեսական անկման տեմպերը ավելի ցածր կլինեն՝ 2012թ. 1,8 տոկոս:











































