Հետազոտողները պնդում են, որ ալկոհոլը կարող է երջանիկ ամուսնության իսկական գաղտնիքը դառնալ: Զույգերը, որոնք շաբաթը գոնե մեկ անգամ մեկ շիշ գինի են խմում, ամուսնական կյանքն ավելի երկար են վայելում, քան նրանք, ովքեր գերադասում են ալկոհոլից զերծ մնալ: Այս մասին տեղեկացնում է rosbalt.ru-ն:
Նոր Զելանդիայի Օտագոյի համալսարանի հետազոտողները ավելի քան 1500 զույգերի հարցրել են նրանց հարաբերությունների, ինչպես նաև ալկոհոլի հանդեպ ունեցած վերաբերմունքի մասին: Պարզվել է, որ ընտանեկան երջանկությունն անմիջականորեն կապված է ալկոհոլի հետ:
Իրենց հարաբերություններից ամենից շատ գոհ են եղել այն զույգերը, ովքեր շաբաթական մեկ անգամ միմյանց հետ ալկոհոլ են վայելել: Այդպիսի մարդկանց 91 տոկոսը իրենց երջանիկ են համարել: Եթե զուգընկերները խմել են շաբաթական 1-3 անգամ, երջանկության մակարդակը նվազել է մինչև 88 տոկոս: Իսկ երբևիցե միմյանց հետ չխմող ամուսինների շրջանում երջանիկ լինելու մակարդակը 69 տոկոս է եղել:









































