ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում մեկնարկել է գլխավոր և առաջատար հարկադիր կատարողների 2012 թվականին հատուկ ուսուցման դասընթացը, որում ներգրավված են Երևանի և մարզային ստորաբաժանումների 65 հարկադիր կատարողներ:
Նշենք, որ հատուկ ուսուցումն իրականացվում է «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքով, համաձայն որի` յուրաքանչյուր հարկադիր կատարող պետք է մասնակցի հատուկ ուսուցման դասընթացին, որի նպատակը մասնագիտական հմտությունների կատարելագործումն է: