Գերծանր քաշային կարգում հանդես եկող բրիտանացի բռնցքամարտիկ Մայքլ Սպրոտը (36-19-0, 17 КО) որակազրկվել է 3 ամսով մրցավար Գերհարդ Զիգլին հարվածելու համար: Այս մասին տեղեկացնում է Ավստրիայի բռնցքամարտի միությունը:
Միջադեպը տեղի է ունեցել Մայքլ Սպրոտի և Էդմունդի Գերբերի միջև սեպտեմբերի 15-ին կայացած մենամարտի ավարտին: Սպրոտը, ով դժգոհ էր մրցավարի կայացրած որոշումից, հարվածել է նրան: Սպրոտը հայցել է մրցավարի ներողամտությունը: