Այսօր Թուրինի «Յուվենթուս»-ը կարող է գերազանցել իր` արտագնա խաղերում տարած անընդմեջ հաղթանակների թվով ռեկորդը: Ներկայումս Ա Սերիայի շրջանակներում թուրինցիները տարել են 7 անընդմեջ հաղթանակ, որոնցից 5-ը՝ ընթացիկ, իսկ 2-ը` անցած մրցաշրջանում:
Հատկանշական է, որ առաջնությունը սկսվել է մարտի 17-ին Ֆլորենցիայում, որտեղ էլ այսօր կկայանա «Յուվենթուս»-ի խաղը:
Անընդմեջ տարած հաղթանակների թվով Կոնտեի սաներին գերազանցում են «Միլան»-ը (9 հաղթանակ) և «Ինտեր»-ը (11 հաղթանակ):
Հավելենք, որ թուրինցիները չեն պարտվել վերջին 43 հանդիպումներում:








































