Եվրոգոտու երկրներում պարտքային ճգմաժամը շարունակում է գլխավոր սպառնալիքը մնալ համաշխարհային տնտեսության համար: Այս մասին հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ղեկավար Քրիստին Լագարդը՝ ելույթ ունենալով Վաշինգտոնում միջազային տնտեսության Ինստիտուտում:
Լագարդը հանդես է եկել եվրոգոտում բանկային միություն ստեղծելու օգտին, որը կունենա միասնական վերահսկման մարմին, և ճգնաժամային վարկային ինստիտուտների ուղղակի վերակապիտալիզացիա: Նրա կարծիքով՝ միայն այդ ճանապարհով կարելի է դուրս գալ բանկերի և պետությունների միջև պարտքերի «արատավոր շրջանից»:
ՔրիստինԼագարդը մեծ հույսեր է կապել Եվրոպական կենտրոնական բանկի կողմից եվրոգոտու ճգնաժամային երկրների պարտատոմսերը գնելու հետ՝ այդ ծրագիրն անվանելով շրջադարձային կետ պարտքային ճգնաժամի դեմ պայքարում: Միաժամանակ նա կոչ է արել Եվրոպայի երկրների կառավարություններին և ԱՄՆ-ին անհապաղ վճռական քայլեր ձեռնարկել՝ ուղղված համաշխարհային տնտեսութան աշխուժացմանը: «Այս անգամ մեզ անհրաժեշտ է կայուն տնտեսական աճ և ոչ թե կարճաժամկետ հանգիստ»,- Լագարդի խոսքերն է մեջբերում Deutsche Welle-ն:












































