Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 24-ին հանդիպում է ունեցել Հայ օգնության միության (ՀՕՄ) կենտրոնական վարչության մի խումբ անդամների հետ՝ ատենապետուհի Վիկի Մարաշլյանի գլխավորությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են կազմակերպության կողմից Արցախում իրականացվող ծրագրերի ընթացքին և հեռանկարներին վերաբերող մի շարք հարցեր: Հյուրերը երկրի ղեկավարին հավաստիացրել են, որ պատրաստ են ընդլայնել Արցախում իրենց գործունեությունը:
Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել տարիներ շարունակ ՀՕՄ-ի կողմից Արցախում կատարված աշխատանքները՝ դրանք գնահատելով որպես հայրենասիրության լավագույն դրսևորում:
Հանդիպմանը մասնակցել է ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը









































