Ֆլորենցիայի դաշնակահարուհի Կառլոտա Ֆորասասին ճգնաժամի գագաթնակետին մշակել է ելույթների անցկացման նոր ձևաչափ: Այն կոչվում է «Տնային համերգ» և առաջարկում է միջոցառման կազմակերպում անմիջապես մասնավոր անձանց բնակարաններում: Այժմ այդպիսի համերգները դարձել են նրա հիմնական աշխատանքը: Այս մասին հաղորդում է Euromag-ը:
Եվս մեկ դաշնակահարուհու հետ Ֆորասասին մշակել է հատուկ երաժշտացանկ: Նրանք կարող են նվագել պատվերով՝ այգում, լողավազանի մոտ, շքապատշգամբում կամ ճաշասենյակում: Նրանց կոստյումները փոքր-ինչ արտասովոր են՝ նրանք կրում են հին կեղծամներ, դիմակներ, փետրավոր գլխարկներ:
Իրենց ծառայությունների մասին տեղեկությունը երաժիշտները տարածում են համացանցում՝ սեփական կայքերում, սոցցանցերում:








































