Ինչպես տեղեկացնում են թունիսյան և եգիպտական լրատվամիջոցները, Լիբիայից փախստականների հոսքը չի դադարում: Նախնական տվյալներով, փախստականների թիվն արդեն 140 հազար է, որից մոտավորապես կեսը հարևան Թունիսի տարածքում են:
Երեկվանից այս շրջանում լուրջ լարվածություն է առաջացել, քանի որ Թունիսի իշխանություններն ի վիճակի չեն ընդունել այդքան փախստականի: Ոստիկանները ստիպված են լինում օդ կրակել, քանի որ անցակետերում հաճախ լուրջ հրմշտոց է սկսվում:
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի ներկայացուցիչներն այստեղ 10 հազար տեղանոց վրանային ճամբար են կառուցել: Նախատեսվում է, որ մեկ այլ ճամբար էլ՝ 20 հազար տեղանոց, կբացվի մոտ ժամանակներս: