ՊՍԺ-ն նախատեսում է հզորացնել իր կազմն առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ: Փարիզյան ակումբի նոր տրանսֆերային նպատակն է Բրազիլիայի ազգային թիմի աստղ Նեյմարը: Այդ մասին են տեղեկացնում արևմտյան լրատվամիջոցները:
20-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց ՊՍԺ-ի ղեկավարությունը պատրաստվում է 85 մլն ֆունտ առաջարկել «Սանթոս»-ին:
Ֆրանսիական ակումբի ղեկավարների կարծիքով` առաջարկելով այս գումարը նրանք կարող են ձեռք բերել Նեյմարի իրավունքները` շրջանցելով «Բարսելոնա»-ին, «Ռեալ»-ին և «Չելսի»-ին, որոնք նույնպես ակտիվորեն հետաքրքրվում են Նեյմարի ծառայություններով:






































