Երեկ Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած «Հարսնաքարի» գործով դատական նիստի ընթացքում փաստաբան Ավագ Լալայանը նշանակվել է գործով մեղադրյալ Արամ Խաչատրյանի իրավապաշտպան, որից հետո դատական նիստը հետաձգվել է, որպեսզի վերջինս ծանոթանա գործի նյութերին:
«168 ժամ»-ը գրում է, որ ռեստորանային համալիրում ծեծի ենթարկվելու արդյունքում մահացած ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանի հայրը` Գագիկ Ավետյանը, փաստաբան Տիգրան Եգորյանի միջոցով փոխանցել էր, որ ինքը չի ցանկանում մասնակցել դատական նիստին: Նիստին չէին ներկայացել նաև մյուս տուժողները: Էդգար Նիկոյանը, Գարիկ Սողոմոնյանը գրավոր խնդրել էին դատավոր Դավիթ Հարությունյանին` հարգելի համարել իրենց բացակայությունը: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի երեքին:









































