Լևոն Արոնյանը սեպտեմբերի 24-ից մինչև հոկտեմբերի 13-ը կմասնակցի Սան Պաուլոյում և Բիլբաոյում կայանալիք «Մեծ սաղավարտ-վարպետներ» մրցաշարի եզրափակիչ փուլին:
Մրցաշարին մասնակցում են նաև Վիշվանաթան Անանդը, Մագնուս Կարլսենը, Սերգեյ Կարյակինը, Ֆաբիանո Կարուանան և Ֆրանսիսկո Վալեխո Պոնսը:
Մեկնարկային տուրում Լևոնը սպիտակ խաղաքարերով պարտության մատնեց Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Կարյակինին: Պարտիան ավարտվեց 30-րդ քայլում:
Այսպիսով` Լևոն Արոնյանն իր առաջին հաղթանակը տարավ Սան-Պաոլոյում և Բիլբաոյում ընթացող «Մեծ սաղավարտ»-ի մրցաշարում և վաստակեց իր առաջին միավորը::








































