Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն է տեղափոխվել «Տոյոտա» մակնիշի 33 LD 840 համարանիշի ավտոմեքենան:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը shamshyan.com-ին հայտնել է,որ ավտոմեքենան հաշվառված է 24-ամյա Վարդան Կարոյի Կարապետյանի անվամբ: Գ. Շամշյանը հայտնում է, որ, իր տեղեկություններով, ավտոմեքենան ԿՀԴՊԳՎ է տեղափոխվել այն բանի համար, որ ուղեկցումներ է կատարել Երևանում, իսկ մի քանի փողոցներում էլ խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները:
Վ. Կարապետյանը բնակվում է Արարատի մարզի Շահումյան գյուղի Թորգոմ Սարգսյան փողոցում: Իսկ նրա հայրը Ազգային Ժողովի պատգամավոր Յուվեցի Կարո մականվամբ Կարո Կարապետյանն է:




































