ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ սեպտեմբերի 23-ին ՀՀ անկախության օրվա կապակցությամբ Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը կազմակերպել է տոնական ճաշ Հալեպի Ազգային Պատսպարանի (մանկատան) սաների համար, որին ներկա են եղել նաև հայ Առաքելական, Կաթողիկե և Ավետարանական համայնքների ղեկավարներն ու ազգային համայնքային խորհրդի անդամները:
Բացման խոսքում ՀՀ գլխավոր հյուպատոս Կարեն Գրիգորյանը, շնորհավորելով ներկաներին ներկայացրել է անկախությունից ի վեր տարբեր ոլորտներում Հայաստանի արձանագրած նվաճումներն ու մեր երկրի զարգացման հեռանկարները:







































