Լոս Անջելեսի ոստիկանությունը երեկ ոստիկանական բաժանմունք է տարել հայտնի երգչուհի Քրիստինա Ագիլերային և նրա ընկեր Մեթյու Ռաթլերին, որը մեքենան վարել է հարբած վիճակում:
Թեպետ Ագիլերան մեքենայի ղեկին չի եղել, սակայն այն աստիճան հարբած է եղել, որ ի վիճակի չի եղել ինքնուրույն տուն վերադառնալ: Ոստիկանությունում նշել են, որ Ագիլերան ոչնչում մեղավոր չէ, և որ, երբ ի վիճակի լինի «ինքնուրույն քայլել», նրան անմիջապես դուրս կթողնեն:
Իսկ նրա ընկերը չի կարող խուսափել լուրջ պատասխանատվությունից: Նրան ազատ են արձակել 30 հազար դոլար գրավի դիմաց: Իսկ դատական գործը դեռ առջևում է:







































