Եգիպտական դատարանը 14 իսլամական գրոհայիններին մահապատժի ենթարկելու դատավճիռն ուժի մեջ է թողել, հաղորդում է BBC-ն: Եվս չորս ամբաստանյալ դատապարտվել են ցմահ ազատազրկման:
Սինայի թերակղզում անցած տարի եգիպտական անվտանգության ուժերի վրա հարձակման գործով բոլոր դատապարտվածները ենթադրաբար ռադիկալ խմբի անդամներ են, ովքեր իրենց անվանում են «Ջիհադի և միաստվածության բրիգադ»: Ութ գրոհային հեռակա են դատապարտվել:
Եգիպտական բանակը Սինայի թերակղզու հյուսիսում` Իսրայելի սահմանից ոչ հեռու, խոշոր ռազմական օպերացիա է իրականացնում` փորձելով կանխել գրոհայինների կողմից աճող վտանգը:
Օգոստոսին Սինայում տեղի ունեցած հարձակման արդյուքնում զոհվել է 16 զինծառայող:









































