Monday, 08 06 2026
12:50
Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Բրիտանիայի, Ֆրանսիայի, Կատարի և Թուրքիայի ԱԳ նախարարների հետ
12:40
ԱՄՆ-ն նախազգուշացնող հայտարարություն է տարածել Հորդանանում իր քաղաքացիների համար
12:30
Թրամփն Իսրայելին կոչ է արել զերծ մնալ Իրանի դեմ հարվածներ հասցնելուց. Axios
ՔՊ-ն 38 399 ձայն ավել է ստացել, քան 2021թ.-ին. Պապոյան
Իսրայելը հայտնել է Եմենից արձակված հրթիռի մասին
11:50
Իրանը հերքել է Սաուդյան Արաբիայի ավիաբազային հարված հասցնելու մասին լուրը
Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա. Լայենը շնորհավորել է Փաշինյանին
Ստացվել է ընտրական հանցագործությունների վերաբերյալ 599 հաղորդում
Հայաստանն ընտրել է ժողովրդավարական ուղին. Լատվիայի նախագահ
ԿԸՀ-ն ամփոփել է 2005 տեղամասի արդյունքները
Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Ստամբուլ
Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախված է. Պապոյան
10:30
Սի Ծինփինը ժամանել է Հյուսիսային Կորեա
Սպասվում է անձրև
Լարսը բաց է
Մոսկվան չարյաց փոքրագույնը ստացավ ՀՀ խորհրդարանում. առաջիկայում ռուսական ճնշումները կթուլանան
Տոկաևը շնորհավորել է Փաշինյանին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ազնիվ է ՌԴ-ից եկածին տանել վարժանքի. եթե մեր բախտը որոշելու իրավունք ունի, պարտականություն էլ ունի
Գորիս-Կապան ճանապարհին «Jeep»-ը գլորվել է ձորը. կա 4 զոհ
09:15
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
09:10
Իսրայելը հարվածել է Իրանում գտնվող ռազմական թիրախներին
Երևանը զգուշավոր է, բայց ոչ՝ հակառուս. Մոսկվայի քայլերը անհամաչափ են
08:50
Ֆիլիպիններում 7.8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել
Հետընտրական զարգացում չի կարող լինել․ Քոչարյանը, Ծառուկյանը, Կարապետյանը նստելու են բանտ․ վարչապետ
Կարևորվել է գենդերազգայուն բնապահպանական գործողությունների առաջմղումը և Ռիոյի կոնվենցիաների միջև համագործակցության ու փոխլրացման ամրապնդումը
Բացառում եմ, որ ՀՀ ժողովուրդը պատերազմի եռագլուխ կուսակցությանը թույլ տա թպրտալ․ Փաշինյան
1596 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Միանձնյա կառավարման մանդատը ավելի արդյունավետ կիրացվի, եթե կառավարությունը «միանձնյա որոշումներ չկայացնի»
Ամփոփվել են 1354 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ

Հայ և թուրք լրագրողները Դիարբեքիրում քննարկում են երկու ժողովուրդների համակեցության հնարավորությունները

Դիարբեքիրում այսօր քննարկվող «Տեղական ԶԼՄ-ների դերը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում» թեմայի շրջանակներում թուրք լրագրող Մուչահիթ Չեյլանը ցանկացել է իմանալ, թե հայ-թուրքական հարբերությունների հետ կապված՝ ինչ սպասումներ ունեն հայերը նման քննարկումներից և, առհասարակ, ինչ են ուզում:

Նա նշել է, թե այսօր աշխարհը գնում է գլոբալացման: Որպես օրինակ՝ նշել է Եվրամիությունը, որտեղ սահմաններ չկան: Աշխարհն այսօր, ըստ նրա, հանգում է այն մտքին, որ պետք է սահմաններ չլինեն, մյուս կողմից՝ Մերձավոր Արևելքում թույլ տրված սխալների արդյունքում վրեժխնդրության գործընթաց է սկսվել, որը քաղաքական հաշվարկներ է ծնում, և որպես ԶԼՄ-ներ` իրենք անհանգիստ են այս հարցում:

«Մենք` որպես լրագրողներ, ունենք սկզբունքներ։ Մեր հիմնական նպատակը մարդու իրավունքների զարգացում ապահովելն է։ Ես մարդկային հարաբերությունների հենքի վրա հարաբերություններ կառուցելու կողմնակից եմ»,- ասել է Մուչահիթ Չեյլանը:

Խոսելով Հայաստան-Թուրքիա հարաբերություններից՝ նա նշել է, որ այս հարցում մեծ է արևմտյան երկրների աջակցությունը, սակայն հասարակության համար ԶԼՄ-ները ևս կարևոր դեր ունեն ճիշտ տեղեկատվություն մատուցելու տեսանկյունից: Ըստ նրա` կարևորը մարդիկ են, կարևորը ներողամտությունն է, որը հասարակությանը պետք է պատվաստվի ԶԼՄ-ների կողմից: Դրա համար երկու երկրներում պետք է նստեն ու մտածեն հարցը ինչպես լուծել, եթե 90 տարի է՝ այն չի լուծվում: «Պետք է ասեմ, որ աշխարհում արդեն սահմաններ չկան: Ընկերաբար, եղբայրաբար ապրել ենք հայերի հետ, այսօր մենք բաժանված ենք իրարից և շատ տարբեր չափումների մեջ ենք ապրում»,- ընդգծել է նա:

Թուրքիայում հրատարակվող «Ակոս» թերթի լրագրող Լիլիթ Գասպարյանը, որը երկու տարի է՝ ապրում է այնտեղ և համագործակցում թուրքական ԶԼՄ-ների հետ, իր ելույթում նշել է, որ պետք է ճիշտ լրագրող լինել, առաջին հերթին հեռու մնալ ազգայնականությունից, ազգային ինքնության հիման վրա նորություն չստեղծել ու տարածել:

Նրա խոսքերով` կարևոր է ատելությամբ չխոսելը, ատելությամբ չգրելը։ Մինչդեռ Թուրքիայում խաղաղության լեզվով չեն խոսում։ Մինչև դա չլինի՝ երկու երկրների հարաբերություններում դրական տեղաշարժ չի լինի: Բացի այդ, ըստ նրա, հայ և թուրք լրագրողների միջև կապ չկա, նրանք իրար հետ չեն շփվում՝ չհաշված նեղ շրջանակները, չեն հասկանում իրար:

Ամփոփելով` Լիլիթ Գասպարյանը նշել է, որ ազգայնականությունը, ազգային ինքնությունը և օբյեկտիվ լրագրությունը տարբեր բաներ են, և պետք է հնարավորինս շատ խաղաղության մասին խոսել ու խաղաղության լեզուն գործածել, իսկ դրանում լրագրության դերը շատ կարևոր է:

Դիարբեքիր, Թուրքիա

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում