ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչն իր երրորդ դուբլն է հեղինակել Ֆրանսիայի առաջնությունում: Ֆուտբոլիստը երեք գնդակ է ուղարկել «Բաստիա»-ի դարպասը: Այսպիսով` 6 տուրերից հետո Իբրահիմովիչն իր ակտիվում ունի 7 գնդակ:
Սա արդյունավետության նոր ռեկորդ է ֆրանսիական առաջնությունում: Նախկին ռեկորդը պատկանում է Ֆրանսուա Մ’Պելեին (1974-75թթ.) և Մարկո Սիմոնեին (1997-98թթ.): Սակայն նրանք մասնակցել են բոլոր 6 հանդիպումներին, իսկ Իբրահիմովիչը վնասվածքի պատճառով բաց է թողել հանդիպումներից մեկը:





































