Աբու-Դաբիի բնակիչը դատական հայց է ներկայացրել իր նախկին ռուս կնոջ դեմ, որը գաղտնի օգտագործել է նրա սառեցված սերմնահեղուկը՝ արհեստական բեղմնավորման համար: Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը:
Ամուսնական զույգը երեխա է ցանկացել ունենալ, 4 տարվա համատեղ կյանքի ընթացքում ԱՄԷ-ի կլինիկաներից մեկում նույնիսկ երկու անգամ բուժվել անպտղությունից, սակայն երեխա ունենալու փորձերը անհաջողությամբ են պսակվել: Արդյունքում՝ զույգն ամուսնալուծվել է: Կինը ուղևորվել է հայրենիք, որտեղ շարունակել է բուժվել՝ առանց նախկին ամուսնու գիտության:
Հերթական կուրսն ավարտելուց հետո, կինը կրկին վերադարձել է ԱՄԷ և այցելել կլինիկա, որտեղ բուժվել է ամուսնու հետ: Լրացնելով բլանկը՝ նա կեղծել է ամուսնու ստորագրությունը, նրա անունից թույլ տալով բժիշկներին՝ օգտագործել նրա սերմնահեղուկը: Դրանից հետո կինը հղիացել է, ամուսնուն ոչինչ չի ասել և միայն 3 շաբաթ հետո է ստորագրել ապահարզանի թղթերը:
Տղամարդը դստեր գոյության մասին իմացել է նրա ծննդից հետո: Ռուս կինը դատարանի միջոցով պահանջում է , որ նա երեխային գրանցի իր ազգանվամբ:
Երիտասարդ հայրիկը հակընդդեմ հայց է ներկայացրել՝ փոխհատուցում պահանջելով նախկին կնոջից և կլինիկայից՝ իր սերմնահեղուկն առանց իր համաձայնության օգտագործելու համար:








































