Մադրիդի «Ռեալ»-ի նախկին գործադիր տնօրեն Խորխե Վալդանոն կոլումբիական մամուլին տված հարցազրույցում իր կարծիքն է հայտնել «Բարսելոնա»-ի նախկին գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի մասին:
«Գվարդիոլան ոչ միայն ֆուտբոլային մարզիչ է, այլև իսկական դերասան: Նա կարողանում է ստեղծագործական լուծումներ գտնել տարբեր իրավիճակներում: Մրցունակ թիմերում նա կարողանում է այնպիսի որոշումներ կայացնել, որոնք նոր են և զարմացնում են: Իսկ ներկայումս շատ դժվար է նորություններ ներդնել ֆուտբոլի մեջ»,- հայտարարել է Վալդանոն:
Հարկ է նշել, որ Վալդանոն Գվարդիոլայի մասին խոսել է այն բանից հետո, երբ նրան խնդրել են համեմատել վերջինիս «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժեզե Մոուրինյոյի հետ:
Սակայն Մոուրինյոյի մասին Վալդանոն ոչինչ չի ասել:








































