Грузия Online-ի փոխանցմամբ՝ ընդդիմադիր «Վրացական երազանք» կոալիցիայի առաջնորդ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին Քոբուլեթում լրագրողների հետ ունեցած զրույցում անդրադարձել է հոկտեմբերի 1-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների խնդրին.
«Վրացական երազանքն» ունի այնպիսի մեխանիզմներ, որոնք իշխող կուսակցությանը հնարավորություն չեն տա կեղծել ընտրությունները: Ինձ ասացին, որ ԶԼՄ-ներն իրավունք չեն ստանա լուսաբանել հոկտեմբերի 1-ի ընտրությունները, սակայն ես կարծում եմ, որ նրանք չեն համարձակվի գնալ դրան, նրանց մոտ դա չի ստացվի: Ինչպե՞ս է դա հնարավոր:
Նախ դրանով նրանք ոչնչի չեն հասնի: Ես չեմ բացառում, որ նրանք կարող են կատարել որևէ այլ ապօրինություն՝ թեև մենք այնպես ենք մոբիլիզացված, ունենք այնպիսի մեխանիզմներ, որ նրանք չեն կարող կեղծել ընտրությունները»:








































