Սեպտեմբերի 23-ին` ժամը 21.59-ին ահազանգ է ստացվել ԱԻՆ, որ անհայտ քաղաքացին սպառնացել է պայթուցիկ նետել Երևան քաղաքի Ֆրանսիայի հրապարակի մոտ գտնվող «Սանտա Ֆե Սիթի» սրճարանում:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԿ օպերատիվ և հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբերը:
ՀՀ Ոստիկանության կինոլոգիական խմբի կողմից տարածքն ուսումնասիրվել է, և ոչինչ չի հայտնաբերվել:








































