Հյուսիսամերիկյան վարձույթում անցած ուիքենդի՝ սեպտեմբերի 21-23-ի տվյալներով՝ առաջին հորիզոնականը կիսում են երկու ֆիլմեր: BoxOfficeMojo պորտալի փոխանցմամբ՝ «Պարեկը» և «Փողոցի ծայրի տունը» ֆիլմերն իրենց դեբյուտային ուիքենդին 13-ական միլիոն դոլար են աշխատել:
«Պարեկը» քրեական դրաման, որը նկարահանել է ռեժիսոր Դեվիդ Էյերը, պատմում է երկու ընկեր ոստիկանների մասին: «Փողոցի ծայրի տունը» սարսափ ֆիլմը նկարահանել է Մարկ Տոդերայը:
Երրորդ հորիզոնականը զբաղեցրել է եվս մեկ նորույթ՝ «Պտտեցված գնդակ» դրաման, որի գլխավոր դերում է հանդես է գալիս Քլինթ Իսթվուդը: Ֆիլմը, որը պատմում է բեյսբոլի տարեց մարզչի մասին, աշխատել է 12,7 մլն դոլար:
Չորրորդ հորիզոնական է իջել «Նեմոյի փնտրտուքներում» 2003 թվականի ֆիլմի եռաչափ տարբերակը: Այն անցած հանգստյան օրերին աշխատել է 9,45 մլն դոլար (վարձույթի երկու շաբաթում ընդհանուր՝ 29,98 մլն դոլար):
Հնգյակը եզրափակում է անցած շաբաթվա առաջատար «Չարի մենաստանը. հատուցում» ֆանտաստիկ թրիլլերը: Գլխավոր դերում հանդես է գալիս Միլա Յովովիչը: Ֆիլմն աշխատել է 6,7 մլն դոլար (վարձույթի երկու շաբաթում՝ 33,5 մլն դոլար):










































