Լեւոն Զուրաբյանն իր այսօրվա ելույթում ասաց, որ մինչև հարթակին հասնելը, շատ անհամբեր մարդկանց տեսավ: Նա կոչ արեց հավատալ իրենց գործողություններին, քանի որ դրանք հաշվարկված են: Ըստ Զուրաբյանի` հսկայական այս հանրահավաքը ցույց է տալիս, որ իշխանություններին քիչ կյանք է մնացել, որ ժողովրդի համբերությունը հատվում է: Ըստ նրա` իշխանությունները ստեղծված վիճակում ունեն երկու ճանապարհ. առաջինը հասկանալ, որ աճող համաժողովրդական բողոքի դեմն առնելու շանս չունեն, հասկանան, որ ժողովրդի արդարացի բողոքների դեմ բռնության կիրառմամբ հակառակ արդյունք են ստանալու, ուստի` պետք է զիջեն համաժողովրդական պայքարի ճնշմանը:
Նրա կարծիքով, ռեժիմի եւ ժողովրդի միջեւ հակամարտությունը պետք է լուծել խաղաղ ճանապարհով, այսինքն` քաղաքական երկխոսությամբ: Իսկ դա բխում է ե՛ւ իրենց, ե՛ւ պետության շահերից:
«Սերժ Սարգսյանի համար քաղաքական երկխոսության ճանապարհը բաց է»,- ասաց նա` հավելելով, թե երկխոսությունը կարող է կայանալ մինչև համաժողորդական ակտիվության կայացում: Դրանից հետո այլեւս երկխոսություն չի լինի:
Կայքի բոլոր տեսանյութերը կարող եք դիտել «Տեսանյութ» բաժնում` http://1in.am/arm/more_mvideo.html







































