Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքում սեպտեմբերի 23-ին կայացած ՏԻՄ ընտրություններում քաղաքապետ է ընտրվել ՀՀԿ-ական Հարություն Սարգսյանը:
Նրա օգտին, ըստ ԿԸՀ հրապարակած նախանական տվյալների, քվեարկել է 1 484 մարդ:
Վերջինիս հետ առաջադրված անկուսակացկան Թարո Ավետյանը ստացել է 1 402 քվե, իսկ ԲՀԿ-ական թեկնածու Բաբա Բաբայանը` 460 քվե:
Վայքում քաղաքապետի ընտրություններին 5 184 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 3 457 ընտրող:
Հիշեցնենք, որ երեկ ՏԻՄ ընտրություններ անցկացվեցին Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի, Վայոց Ձորի, Տավուշի մարզերի 379 համայնքներից 318-ում:









































