Երեկ հանրապետությունում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի քաղաքապետ է վերընտրվել ՀՀԿ-ական թեկնածու Բագրատ Հարությունյանը: Այս մասին «Առաջին լրատվական»-ը տեղեկանում է ԿԸՀ պաշտոնական կայքից:
Նշենք, որ Մարտունի քաղաքն ունի 9848 ընտրող, որոնցից ընտրությանը մասնակցել է 5767 մարդ: Նրանցից 3332-ը քվեարկել է Բագրատ Հարությունյանի, 2067-ը՝ քաղաքապետի անկուսակցական թեկնածու Թաթուլ Ավետիսյանի, իսկ 171-ը՝ Կոմունիստական կուսակցության թեկնածու Ռադիկ Հարությունյանի օգտին:
Հիշեցնենք, որ երեկ ՏԻՄ ընտրություններ անցկացվեցին Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի, Վայոց Ձորի, Տավուշի մարզերի 379 համայնքներից 318-ում:








































