Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում սեպտեմբերի 23-ին կայացած ՏԻՄ ընտրություններում քաղաքապետ է ընտրվել անկուսակցական Արմեն Անտոնյանը՝ ստանալով 4 745 քվե, իսկ նրա մրցակից ՀՀԿ-ական Ռուշան Մկրտչյանը` 683, անկուսակցական Ռազմիկ Տերտերյանը ստացել է 4 227 ձայն:
Ընտրողների ընդհանուր թիվը 18 696 է:
Այս թվերը ենթակա են որոշակի փոփոխության: Վերջնական արդյունքները կհրապարակվեն կեսօրին:









































