ԳԴՀ դատախազությունը հետաքննություն է սկսել 87-ամյա Իոհան Հանս Բարյերի նկատմամբ, որը մեղադրվում է մարդկության դեմ գործած հանցանքների մեջ: Գերմանիայի իշխանությունները ԱՄՆ-ից պահանջում են արտահանձնել նրան: Այս մասին տեղեկացնում է «Ռոսբալտը»:
Հետաքննության տվյալներով՝ Բարյերը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է անվտանգության աշխատակից Օսվենցիմ-Բիրկենաու մահվան ճամբարում:
Նրան մեղադրում են 350 հազար հրեաների սպանությանն առնչություն ունենալու մեջ:
Մեղադրյալը պնդում է, որ եղել է սովորական աշխատակից ու չի մասնակցել սպանություններին:









































