Եգիպտոսի բարձրագույն վարչական դատարանը հաստատել է Ազգայի ժողովի լուծարման օրինականությունը, որը ձևավորվել էր առաջին դեմոկրատական ընտրությունների արդյունքում 2011 թվականի հեղափոխությունից հետո:
Հուլիսին Եգիպտոսի Սահմանադրական դատարանը ընտրությունները չեղյալ համարեց: Այդ որոշումն էլ հիմք հանդիսացավ Զինված ուժերի բարձրագույն խորհրդի կողմից Ազգային ժողովի լուծարման համար: Մի քանի բողոքարկումներ են եղել այդ որոշման դեմ, դատը նշանակվել էր սեպտեմբերի 22-ին:
Նախորդ օրը ՊետԽորհուրդը երկու որոշում է կայացրել. առաջինը՝ գործի քննությունը շարունակել հոկտեմբերի 15-ին, և երկրորդը՝ Ազգայի ժողովը լուծարելու օրինականության մասին:
Եգիպտական խորհրդարանի հանդեպ այսպիսի երկակի վերաբերմունքը վրդովմունք էր առաջացրել իրավաբանների և քաղաքական գործիչների մոտ:
Կիրակի օրը վարչական դատարանը վերջնականապես լուծարված համարեց Եգիպտոսի Ազգային ժողովը:
Դրա հետ մեկտեղ Պետխորհուրդը հաստատեց Եգիպտոսի Ազգայի դեմոկրատական կուսակցության՝ ընտրություններին մասնակցելու իրավունքը:









































