Հնդկաստանի հյուսիս-արևելքում ջրհեղեղների և սողանքների արդյունքում, որոնք մի քանի օր տևած անձրևների հետևանք են, մահացել է նվազագույնը 26 մարդ, 8-ը` անհետ կորել է:
Ափերից դուրս են եկել Բրահմապուտրա գետը և նրա մի քանի վտակները: Առավելապես տուժել են Սիկկիմ, Ասսամ, Արունաչալ-Պրադեշ նահանգները: Բնական աղետը վնասել է 100 000-ավոր բնակիչների:
Իշխանությունները կազմակերպել են շտապ հումանիտար օգնություն հասցնել տուժածներին` հիմնականում մթերքի տեսքով, որը բաց է թողնվում ինքնաթիռներից:









































